Ինովացիա

Հայաստանում կգործարկվի կառավարման տեխնոլոգիաների աքսելերատոր

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կգործարկվի կառավարման տեխնոլոգիաների աքսելերատոր

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարման տեխնոլոգիան աշխարհում մեծ զարգացում ապրող ուղղություն է, որի համաշխարհային շուկան գնահատվում է շուրջ 400 մլրդ ԱՄՆ դոլար։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, այն ուղղված է կառավարության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետության, թափանցիկության և հասանելիության բարձրացմանը։

ՄԱԿ-ի ImpactAim աքսելատորի կողմից Հայաստանում առաջին անգամ նախաձեռնվում է Կառավարման տեխնոլոգիաների աքսելերատոր ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ֆինանսավորմամբ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ և աջակցությամբ: Ծրագրի իրականացման մեջ կարևոր գործընկերներ են հանդիսանում նաև Կատալիստ հիմնադրամի «Hero House»-ը և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը:

Կառավարման տեխնոլոգիաների աքսելերատորի նպատակն է ներգրավել ստարտափներին կառավարման նոր լուծումների մշակման ուղղությամբ: Աքսելերատորը ստարտափ թիմերին կտրամադրի բիզնես և տեխնոլոգիական փորձագիտական խորհրդատվություն և մենթորություն, ինչպես նաև ազդեցության գնահատման մեթոդաբանություն և հմտություններ։ Ստարտափների կողմից աքսելերատորին դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է։

Մասնակցության համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝https://impactaim.com/accelerators/aim-govtech-accelerator։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում