Էրդողանի և Թրամփի օրակարգում ազատ առևտրային գոտու մասին պայմանագրի բանակցություններն են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրակարգում ազատ առևտրային գոտու մասին պայմանագրի ստորագրմանն ուղղված բանակցությունների հարցն է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

Էրդողանը, հյուրընկալելով ԱՄՆ ֆինանսների նախարար Վիլբուր Ռոսի գլխավորած պատվիրակությանը, նշել է, որ սպասում է ամերիկյան ընկերությունների, որոնք Թուրքիայում ներդրում կկատարեն և ինքն էլ պատրաստ է նրանց ամեն հարցում աջակցել:

«Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առևտրի ծավալները կազմում են 20 մլրդ դոլար, սակայն այս ցուցանիշը, մեր իրական ներուժի համեմատ, բավականին ցածր է: ԱՄՆ-ի հետ համաձայնության ենք եկել այդ ցուցանիշը հասցնել 100 մլրդ դոլարի և այդ ուղղությամբ արդեն սկսել ենք որոշակի քայլեր իրականացնել»,-հայտնել է նա:

Հայերեն

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը