Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիական THALES Group ընկերության պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյաննընդունել է ֆրանսիական THALES Group ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էին ընկերության ռազմավարության և գործընկերության հարցերով փոխնախագահ Ֆիլիպ Վալերին և նույնականացման ու բիոմետրիկ լուծումների բիզնես ուղղության ոլորտային մարկետինգի և վաճառքի հարցերով ընկերության փոխնախագահ Ժերոմ Սիոնը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, THALES Group-ը ֆրանսիական ընկերություն է, որը պատրաստում է էլեկտրոնային համակարգեր և մատուցում է ծառայություններ ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության ոլորտներում: Ընկերության կողմից Հայաստանում դիտարկվող հեռանկարային համագործակցության ուղղություններն են՝արհեստական բանականություն, նորարարություն, թվային տվյալների կառավարում, տրանսպորտ, կիբերանվտանգություն և մի շարք այլ ոլորտներ:

Հանդիպման ընթացքում THALES Group ընկերության ներկայացուցիչները հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցելու գիտության զարգացման և հետազոտական բաղադրիչի ամրապնդման ոլորտում։ Նախարար Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին ընդգծել է, որ հետազոտությունը պետք է կտրված չլինի տնտեսությունից, և THALES Group ընկերությունն այդ կապի ամրապնդման գործում կարող է իր ներդրումն ունենալ։

THALES Group ընկերության ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում հետազոտական գործունեություն իրականացնող կառույցներով և առաջիկայում նախատեսում են ծանոթանալ այդ կառույցների գործունեությանը։

Հայերեն

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին