Հասարակական

Երևանում առաջիկա երկու օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Երևանում առաջիկա երկու օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 6-8-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հանրապետության տարածքում Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ն առանձին շրջաններում, 6-8-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին` հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալները հետևյալն են՝

Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.30C (2007 թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան` 9.80C (1998 թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.50C

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում