Արայիկ Հարությունյանը շրջայցը է կատարել Գեղարքունիքի մարզի դպրոցներում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրվա առիթով այցելել է Գեղարքունիքի մարզի այն դպրոցներ, որոնց կից այս տարի բացվել են նոր նախակրթարաններ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախարարի առաջին կանգառը Նորաշեն համայնքի հիմնական դպրոցն էր, այս սեպտեմբերի 1-ը նորաշենցիների համար կրկնակի տոնական է: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով սեպտեմբերից դպրոցին կից նոր նախակրթարան կգործի: Ընդամենը 39 աշակերտ ունեցող այս դպրոցում առաջին դասարանցիների թիվը չի անցնում 7-ից, առաջին անգամ ուսումնական գործընթաց կկազմակերպվի նաև նախակրթարան հաճախող 16 երեխաների համար: Շնորհավորելով նոր ուսումնական տարին` նախարարը շեշտել է, որ նախակրթարանների հիմնումը Կառավարության ծրագրի առաջնահերթություններից է. «Գիտելիքն ու կրթությունը Կառավարության համար շատ կարևոր են, այս հարցում բոլորս միասնական պետք է լինենք` դպրոցը, ուսուցիչը, տնօրենը և ծնողը: Հավատացեք` կրթության ոլորտում բոլորիդ ներդրումը կարևոր է:

Ամենաակտիվ մասնակցությունն ունեցեք այն մեծ փոփոխություններին, որոնք տեղի են ունենում մեր երկրում»,- իր խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը: Զոլաքարի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցներում ևս ՀԲ ծրագրով բացվել են նախակրթարաններ: Նախարարը ծանոթացել է Զոլաքարի թիվ 2 դպրոցի վերանորոգման աշխատանքների ընթացքին: Մինչ շինարարության ավարտը, Զոլաքարի թիվ 2 դպրոցի աշակերտների դասերը ժամանակավորապես կազմակերպվելու են համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում:

50 երեխաների համար նախատեսված նախակրթարանները, սակայն, Զոլաքարի 2 դպրոցներում էլ կգործեն սեպտեմբերից: Նշենք, որ Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցն ունի 253 աշակերտ, որոնցից 29-ը առաջին դասարանցիներ են, իսկ Զոլաքարի Ա. Վարդանյանի անվան թիվ 2 դպրոցն ունի 460 աշակերտ, որոնցից 47 են առաջին դասարանցի: Արայիկ Հարությունյանի հաջորդ կանգառը Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցն էր: Այն ունի 1400 աշակերտ, որոնցից 110-ը առաջին դասարանցիներ են: Այստեղ ևս Համաշխարհային բանկի ծրագրով նոր նախակրթարան է բացվել, այս սեպտեմբերից այն կընդունի 25 փոքրիկների: Նոր նախակրթարանները ապահովված են նոր գույքով և նախատեսված են նախադպրոցական ավագ տարիքի միջինը 25 երեխայի համար: Գավառի Մ. Բունիթայանի անվան թիվ 8 միջն. դպրոցում ևս նոր ուստարին սկսում են նորաբաց նախակրթարանով: Այստեղ տեղի է ունեցել նաև Մ. Բունիաթյանի կիսանդրու բացումը:

Ինչ վերաբերում է Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցին, ապա այն ունի 265 աշակերտ, այդ թվում` 29 առաջին դասարանցի: Եվս 29 սան կհաճախի նորաբաց նախակրթարան: ԿԳՄՍ նախարարի այցն ավարտվել է Սևան քաղաքում` Սևանի թիվ 5 միջնակարգ և Սևանի ավագ դպրոցներ այցելությամբ, որտեղ պետական ծրագրով այս պահին ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Սևանի Ցամաքաբերդ թաղամասի թիվ 5 միջնակարգ դպրոցն ունի 78 աշակերտ, որոնցից 11-ը` առաջին դասարանցի, իսկ Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում այս տարի կսովորի 230 աշակերտ:

Հայերեն

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան