Հասարակական

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

Շնորհավորական ուղերձում նշվում է, որ Բելառուսին և Հայաստանին միավորում են պատմամշակութային երկարատև կապերը, որոնք պահպանելու գործում մեծ է քրիստոնեության դերը: «Ձեր հովվական ջանքերը ուղղված են միջկրոնական երկխոսությանը, հասարակության մեջ քաղաքացիական խաղաղությանն ու համաձայնությանը: Մնալով մեր երկրների միջև բաց, գործընկերային հարաբերություններն ընդլայնելու անփոփոխ կողմնակիցը՝ Դուք մշտապես նպաստում եք հայ և բելառուս ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը»,- ասված է Բելառուսի նախագահի ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում