Քաղաքականություն

Լիտվան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը

1 րոպեի ընթերցում

Լիտվան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան դարձավ առաջին երկիրը, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Դա տեղի ունեցավ 1991 թ. օգոստոսի 14-ին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը:

«Օգոստոսի 14-ը պատմական օր է հայ-լիտվականհարաբերություններում, քանզի 28 տարի առաջ այս օրը Լիտվան դարձավ առաջին երկիրը, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թ. նոյեմբերի 21-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում