Եվրո-2019-ում Հայաստանը կխաղա Իտալիայի, Իսպանիան` Պորտուգալիայի հետ 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի մինչև 19 տարեկանների երևանյան առաջնությունը մեկօրյա դադարից հետո վերսկսվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` A խմբում մրցաշարի ֆավորիտներից մեկը` Իսպանիայի ընտրանին, 18:45-ին «Բանանց» մարզադաշտում կմրցի Պորտուգալիայի հետ: Երկու թիմերն էլ իրենց առաջին խաղում հաղթել են: Ժամը 21:00-ին Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ընտրանին կխաղա Իտալիայի հետ:

A խմբում Իսպանիան և Պորտուգալիան ունեն 3-ական միավոր: Հայաստանը և Իտալիան միավորներ չունեն:

Եվրոպայի 2019 թվականի մինչև 19 տարեկանների առաջնությունն այս տարի անցկացվում է Հայաստանում: Հանդիպումները կայանում են Հանրապետական, «Բանանց», ՀՖՖ տեխնիկական կենտրոնի մարզադաշտերում:

8 թիմերը բաժանված են երկու ենթախմբերի` A, B: A խմբում Հայաստանի ընտրանու հետ ընդգրկված են նաև Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականները: B խմբում կմրցեն Նորվեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի և Ֆրանսիայի ընտրանիները:

Եվրո-2019-ի տոմսերն արժեն 200-500 դրամ:

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը