Միջազգային

Թրամփը եւ Պուտինը Օսակայում կհանդիպեն հունիսի 28-ին. Սպիտակ տուն

1 րոպեի ընթերցում

Թրամփը եւ Պուտինը Օսակայում կհանդիպեն հունիսի 28-ին. Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Օսակայում G20-ի գագաթնաժողովի ընթացքում հանդիպում կանցկացնեն հունիսի 28-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչը:

ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ «Թրամփը եւ Պուտինը Օսակա քաղաքում հանդիպում կացնացնեն տեղական ժամանակով ժամը 14:00-ին»:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել Է, որ Պուտինը եւ Թրամփն Օսակայում առանձին հանդիպում կանցկացնեն հունիսի 28-ին՝ օրվա երկրորդ կեսին:

Զրույցը կարող Է տեւել մոտավորապես մեկ ժամ: Նրա խոսքով՝ ղեկավարներն իրենք են որոշում հանդիպման օրակարգը: Մինչ այդ Թրամփը պատմել Է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից իր ակնկալիքների մասին: «Ես շատ լավ զրույց կունենամ, բայց թե ես ինչ կասեմ՝ ձեր գործը չԷ»,- հայտարարել Է նա լրագրողներին Ճապոնիա մեկնելուց առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում