Գագիկ Ծառուկյանը փաստաբանի միջոցով պատասխանել է Քննչական կոմիտեի ծանուցագրին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը փաստաբանի միջոցով պատասխանել է Քննչական կոմիտեի կողմից իրեն ուղարկված ծանուցագրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծառուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ես պատասխանել եմ դրան իմ փաստաբանի միջոցով, քանի որ ես ասել եմ, որ բոլորն օրենքի առաջ հավասար են, և բոլորը լիարժեք պետք է հարգեն օրենքը»,-ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե արդյոք ինքը չի գնալու Քննչական կոմիտե, նա նշեց, որ դրա կարիքը չի տեսնում, ինքն իր փաստաբանի միջոցով ուղարկել է թուղթ, որում մասնավորապես նշված է, որ արտահայտել է իր կարծիքը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք վիրավորական չի համարում ծանուցագիրը պատռելը, Ծառուկյանն ասաց, որ դա չպետք է դներ շրջանակի մեջ կամ կախեր Այվազովսկու նկարի կողքին: Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ ծանուցագրին պատասխանել է փաստաբանի միջոցով:

Հունիսի 12-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետի մեքենան հրկիզելու գործով հրավիրվել է հարցաքննության, որին սակայն չի ներկայացել: Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը հայտարարել էր, որ իրեն այս գործով հարցաքննության հրավիրելը վիրավորական է համարում: Հունիսի 15-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ էր հրավիրվել հարցաքննության:

2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46 -ամյա Վահան Սարիբեկյանին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 46-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Կազմվել է քննչականխումբ: Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դա շինծու, սարքած գործ է:«Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի»,- ասել էր Ծառուկյանը:

Հայերեն English Русский

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26