Հասարակական

Եղանակը Հայաստանում կտաքանա 2-3 աստիճանով, սպասվում է ամպրոպ և կարկուտ

1 րոպեի ընթերցում

Եղանակը Հայաստանում կտաքանա 2-3 աստիճանով, սպասվում է ամպրոպ և կարկուտ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հունիսի 9-14-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում հունիսի 9-14-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում