Ռուբեն Ռուբինյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի եւ Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ դիրքորոշումներին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի: Քննարկվել է նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը:

Ռուբեն Ռուբինյանը ֆրանսիացի իր գործընկերների հետ քննարկել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միջխորհրդարանական համագործակցության խթանման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Հանձնաժողովի նախագահը ֆրանսիացի գործընկերներին հրավիրել է Հայաստան:

Հայերեն العربية English Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան