Հասարակական

Եղանակը կտաքանա 3-4 աստիճանով, Երևանում և մի քանի շրջաններում՝ մինչև +30 աստիճան

1 րոպեի ընթերցում

Եղանակը կտաքանա 3-4 աստիճանով, Երևանում և մի քանի շրջաններում՝ մինչև +30 աստիճան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 12-13-ն կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 12-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 12-ին կեսօրից հետո Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 13-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում