Միջազգային

SSJ-100-ի աղետից զոհվածների ընտանիքներին կվճարվի 9-ական մլն ռուբլի

1 րոպեի ընթերցում

SSJ-100-ի աղետից զոհվածների ընտանիքներին կվճարվի 9-ական մլն ռուբլի

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում SSJ-100-ի աղետից զոհվածների ընտանիքները կստանան 9 միլիոն ռուբլու չափով վճարումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կառավարության նիստում հայտարարել Է ՌԴ-ի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը:

«Ընդունվել են տուժածներին եւ զոհվածների հարազատներին վճարումների բոլոր անհրաժեշտ որոշումները: Զոհվածների ընտանիքներին կվճարվի 9-ական միլիոն ռուբլի. 2 միլիոն՝ ապահովագրական վճարումներ, 2 միլիոն՝ տարածաշրջանային վճարումներ, 5 միլիոն՝ «Աերոֆլոտ» ընկերության վճարումներ»,- ասել Է նախարարը:

Նա նաեւ նշել Է, որ բոլոր վճարումները կկազմակերպվեն այն տեղերում, որտեղ բնակվել են զոհվածները:

Դիտրիխի խոսքով՝ նաեւ ավիաընկերությունը որոշում Է ընդունել մեկական միլիոն ռուբլի վճարել բոլոր այն ուղեւորներին, որոնց հոսպիտալացում չի պահանջվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում