Միջազգային

Քննչական կոմիտեն տեսանյութ Է հրապարակել «Շերեմետեւո»-ում SSJ-100-ի հետ տեղի ունեցած պատահարի վայրից

2 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեն տեսանյութ Է հրապարակել «Շերեմետեւո»-ում SSJ-100-ի հետ տեղի ունեցած պատահարի վայրից

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի քննչական կոմիտեն տեսանյութ Է հրապարակել «Շերեմետեւո» օդանավակայանում Sukhoi Superjet 100-ի հետ տեղի ունեցած արտակարգ պատահարի վայրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն անձամբ Է զննել պատահարի վայրը եւ քրեական գործի հետաքննման մի շարք կոնկրետ հանձնարարականներ տվել: Նա պատվիրել Է կազմակերպել անհրաժեշտ փորձագիտական հետազոտություններ, ինչպես նաեւ ամենակարճ ժամկետում ավարտել արտակարգ պատահարի վայրի զննությունը՝ արձանագրելով ողբերգության հետ կապված բոլոր ապացույցները:

«ԱԷրոֆլոտ»-ի օդանավը, որը մայիսի 5-ին վթարային վայրԷջք Է կատարել Շերեմետեւո» օդանավակայանում, Մոսկվայից մեկնել Էր Մուրմանսկ: Ինքնաթիռում եղել Է 73 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ: Քննչական կոմիտեում հաստատել են 41 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի զոհվելը:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ հոսպիտալացվել Է ինը մարդ: «Քրեական գործ Է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի երրորդ մասով («Օդային տրանսպորտի երթեւեկության եւ շահագործման անվտանգության կանոնների խախտում, ինչն անզգուշաբար հանգեցրել Է երկու եւ ավելի անձանց մահվան»):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում