«Շերեմետեւո»-ում այրված SSJ-100 ինքնաթիռից դուրս Է բերվել 41 զոհվածի դի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում այրված SSJ-100 ինքնաթիռից դուրս Է բերվել 41 զոհվածի դի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ՌԴ տրանսպորտի նախարար եվգենի Դիտրիխը:
«Մայիսի 6-ի առավոտվա դրությամբ՝ Քննչական կոմիտեի կողմից դուրս Է բերվել 41 դոհվածի դի»,- ասել Է Դիտրիխը: Նա նաեւ հայտնել Է, որ ներկայում հայտնի Է 33 փրկվածների մասին: «Մենք ունեննք 33 փրկված ուղեւոր… նրանցից 27-ը զննվել Է բժիշկների կողմից եւ հիվանդանոցում բուժման կարիք չունեն: Վեցը գտնվում են հիվանդանոցում»,- նշել Է նախարարը:
«ԱԷրոֆլոտ»-ի օդանավը, որը մայիսի 5-ին վթարային վայրԷջք Է կատարել Շերեմետեւո» օդանավակայանում, Մոսկվայից մեկնել Էր Մուրմանսկ: Ինքնաթիռում եղել Է 73 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ: Քննչական կոմիտեում հաստատել են 41 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի զոհվելը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել Է մի քանի մարդ: «Քրեական գործ Է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի երրորդ մասով («Օդային տրանսպորտի երթեւեկության եւ շահագործման անվտանգության կանոնների խախտում, ինչն անզգուշաբար հանգեցրել Է երկու եւ ավելի անձանց մահվան»), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: