Հասարակական

Հայաստանում եղանակը կտաքանա 2-3 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում եղանակը կտաքանա 2-3 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում ապրիլի 28-ի ցերեկը, մայիսի 1-2-ը կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, ապրիլի 29-30-ը, մայիսի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին կլինի հարավ-արևելյան՝ 4-6 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևան քաղաքում ապրիլի 28-ի ցերեկը, մայիսի 1-2-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը, մայիսի 3-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում