Սպորտ

Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթեց Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն 

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթեց Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն 

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի Բոսնիա և Հերցեգովինայի ու Հայաստանի Մ-16 ֆուտբոլային հավաքականների հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեցին մեր ընտրանու ֆուտբոլիստները՝ 6:5 հաշվով:

Հայաստանի Մ-16 հավաքական՝ 12. Ռաֆայել Մանասյան, 2. Էդգար Թամազյան, 3. Վահրամ Մախսուդյան, 4. Ստյոպա Մկրտչյան, 7. Լևոն Վարդանյան, 9. Արթուր Սերոբյան, 10. Յուրի Քոլոզյան, 11. Դավիթ Ոսկանյան, 16. Սերյոժա Բաբայան, 20. Էրիկ Սմբաթյան, 21. Սպարտակ Հայրապետյան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում