Տարածաշրջանային

ԱՄՆ-ն ահաբեկչության գլխավոր տարածողն Է աշխարհում. Ռոուհանի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ահաբեկչության գլխավոր տարածողն Է աշխարհում. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ ԱՄՆ-ն «ահաբեկչության տարածողն Է», իսկ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու Վաշինգտոնի որոշումը նա սխալ Է համարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ռոուհանին ասել Է ապրիլի 9-ին Թեհրանում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակել Է Press TV հեռուստաալիքը:

«ԱՄՆ-ը առաջատար դեր Է խաղում աշխարհում ահաբեկչության տարածման մեջ: Ամերիկան սխալ գործեց՝ ԻՀՊԶ-ն ճանաչելով ահաբեկչական կազմակերպություն: Իրանական ժողովրդի մեջ զորակազմի հեղինակությունը միայն կմեծանա»,-ասել Է նախագահը: Ռոուհանին հավելել Է, որ ԻՀՊԶ-ն «միշտ Էլ ահաբեկիչների դեմ պայքարով Է զբաղվել Մերձավոր Արեւելքում, Իրաքում, Սիրիայում», մինչ «Իրանի թշնամիները զինում Էին ահաբեկիչներին, նրանց պայթանյութ մատակարարում արյունահեղություն սարքելու համար»:

Իրանի նախագահը հայտարարել Է, որ իր երկրի վրա ԱՄՆ-ի ճնշումը չի բերում այն արդյունքները, որոնք ակնկալում Է Վաշինգտոնը: «Ինչի՞ եք դուք ձգտում հասնել պատժամիջոցներով: Դուք ասում եք, որ դրանք հարկավոր են, որպեսզի խանգարվի մեր զարգացումը, բայց դա սուտ Է: Այդ ստի ապացույցը մեր առաջընթացն Է տեխնոլոգիական բնագավառում, միջուկային մշակումներում, նոր ցենտրիֆուգների գործարկման ասպարեզում»,-հայտարարել Է Ռոուհանին:

Նա հավելել Է, որ Իրանը կշարունակի ցենտրիֆուգներ արտադրել միջուկային վառելիքի հարստացման համար եւ «կստեղծի IR8 մոդելի առաջավոր ցենտրիֆուգներ»: Ապրիլի 8-ին Իրանի իշխանությունները IR6 մոդելի ցենտրիֆուգների նոր կասկադ են գործարկել Նաթանզի օբյեկտում: Թեհրանը հայտարարել Է, որ բոլոր այդ աշխատանքները համապատասխանում են ՄԱԳԱՏԷ-ի կանոններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Պենտագոնը գնահատել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու հնարավորությունը

Քաղաքականություն

Պենտագոնը գնահատել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ-ում հայտարարել են լիստերիոզի բռնկման մասին, որից երկու մարդ է մահացել

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում հայտարարել են լիստերիոզի բռնկման մասին, որից երկու մարդ է մահացել

Իրանը հիմա ավելի, քան երբևէ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն

Քաղաքականություն

Իրանը հիմա ավելի, քան երբևէ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն

Իլոն Մասկն առաջարկում է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել

Քաղաքականություն

Իլոն Մասկն առաջարկում է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին

Քաղաքականություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին

Թրամփը Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը

Քաղաքականություն

Թրամփը Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը

ՌԴ-ն գտել է իր ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովելու ուղիներ՝ չնայած պատժամիջոցներին. Բլինքեն

Միացյալ Նահանգներ

ՌԴ-ն գտել է իր ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովելու ուղիներ՝ չնայած պատժամիջոցներին. Բլինքեն

Microsoft-ի գլոբալ տեխնիկական խափանումը հաքերային հարձակման հետևանք չէ․ ԱՄՆ պետքարտուղար

Միացյալ Նահանգներ

Microsoft-ի գլոբալ տեխնիկական խափանումը հաքերային հարձակման հետևանք չէ․ ԱՄՆ պետքարտուղար

Ջո Բայդենի ընտանիքը քննարկում է նախընտրական պայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը

Միացյալ Նահանգներ

Ջո Բայդենի ընտանիքը քննարկում է նախընտրական պայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը

WSJ-ի լրագրող Գերշկովիչին Ռուսաստանում դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով

Միացյալ Նահանգներ

WSJ-ի լրագրող Գերշկովիչին Ռուսաստանում դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում