Եվս երկու կին Է Ջո Բայդենին մեղադրել անվայել պահվածքի մեջ. New York Times

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի եւս երկու կանայք են ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել անպատշաճ պահվածքի մեջ, Բայդենի դեմ նման գանգատների ընդհանուր քանակը հասել Է չորսի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Times (NYT) թերթը: Հրատարակության տվյալներով՝ գանգատներից մեկն առաջադրել Է 22-ամյա Քեյթլին Քարուսոն: Աղջիկը հայտնել Է, որ, երբ ինքը 19 տարեկան Էր, Բայդենը ձեռքը դրել Է իր ազդրին՝ Լաս Վեգասում Նեւադայի նահանգի համալսարանում սեռական բռնության դեմ պայքարին նվիրված միջոցառման ժամանակ:

Աղջիկը հավելել Է, որ ինքը փորձել Է աթոռին «անհանգիստ շարժումներ անել»՝ ցույց տալու համար «անհարմար վիճակը»: Բացի դրանից, Քարուսոն նշել Է, որ քաղաքական գործչի գրկախառնությունները «չափազանց երկար» Էին տեւում: Երկրորդ գանգատն ստացվել Է կին գրող Դ, Ջ. Հիլլից, ով հայտնել Է, որ միջադեպը տեղի Է ունեցել 2012 թվականին, երբ ինքը եւ իր ամուսինը որոշել են լուսանկարվել Բայդենի հետ Մինեապոլիսում (Մինեսոտայի նահանգ) միջոցների հանգանակության միջոցառման ժամանակ:

Կնոջ խոսքով՝ քաղաքական գործիչը ձեռքը դրել Է իր ուսին, իսկ այնուհետեւ այն իջեցրել թիկունքին, ինչը կնոջն ստիպել Է իրեն «շատ անհարմար» զգալ: Ավելի վաղ քաղաքական գործչի անպատշաճ պահվածքի դեմ գանգատներով հանդես են եկել ամերիկուհիներ Լյուսի Ֆլորեսը եւ Էմի Լապոսը: Առաջինը պնդել Է, որ 2014 թվականին Լաս Վեգասում հանրահավաքից առաջ Բայդենը հետեւից մոտեցել Է իրեն, ձեռքերը դրել ուսերին եւ համբուրել ծոծրակը: Երկրորդը հայտնել Է, որ 2009 թվականին քաղաքական գործիչը, որն այն ժամանակ զբաղեցնում Էր փոխնախագահի պաշտոնը, «ձեռքերով բռնել Է իր պարանոցը եւ մոտեցրել իրեն՝ քթերն իրար քսելու համար», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում