Միջազգային

Պայթյուն Է տեղի ունեցել Պետերբուրգի Ռազմական ակադեմիայում

1 րոպեի ընթերցում

Պայթյուն Է տեղի ունեցել Պետերբուրգի Ռազմական ակադեմիայում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առանց պատյանի չպարզված առարկա» Է ապրիլի 2-ին պայթել Պետերբուրգի Ա.Ֆ. Մոժայսկի անվան Ռազմատիեզերական ակադեմիայում, երեք մարդ վնասվածք Է ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ժամը մոտավորապես 13:30-ին Սանկտ Պետերբուրգում Ա.Ֆ.Մոժայսկի անվան Ռազմատիեզերական ակադեմիայի վարչական շենքի ծառայողական հարկաբաժիններից մեկում տեղի Է ունեցել առանց պատյանի չպարզված առարկայի պայթյուն»,-ասված Է մամուլի տեղեկագրում: Երեք մարդ վնասվածք Է ստացել, նրանց արդեն բուժօգնություն Է ցուցաբերվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նշել են ՊՆ-ում: Տեղում աշխատում Է ուսումնական հաստատության ղեկավարությունը՝ իրավապահ մարմինների հետ համատեղ: Հանգամանքները պարզվում են: Ա.Ֆ. Մոժայսկի անվան Ռազմատիեզերական ակադեմիան Ռուսաստանի խոշորագույն ռազմական բուհերից մեկն Է: Ակադեմիայում պատրաստում են Ռազմատիեզերական ուժերի եւ ՌԴ զինված ուժերի այլ զորատեսակների, ինչպես նաեւ գործադիր իշխանության դաշնային մարմինների սպաների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում