Ջո Բայդենը եւ Բեռնի Սանդերսը առաջատարներն են Այովայում դեմոկրատների հարցման արդյունքներով. The HilI

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը եւ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը առավել մեծ ժողովրդավականություն են վայելում Այովայի նահանգի դեմոկրատ ընտրողների շրջանում, որտեղ 2020 թվականի փետրվարի 3-ին անցկացվելու են ԱՄՆ-ում առաջին նախնական ընտրությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 25-ին հայտնել Է The HilI թերթը՝ վկայակոչելով հարցման արդյունքները, որն անցկացվել Է Emerson Polling հետազոտական ծառայության կողմից:

Ջո Բայդենի թեկնածությունը, որն առայժմ պաշտոնապես չի հայտարարել նախընտրական պայքարին մասնակցելու մտադրության մասին, պաշտպանել Է հարցման մասնակիցների 25 տոկոսը, իսկ Բեռնի Սանդերսինը, որը Հիլարի Քլինթոնի մրցակիցն Էր 2016 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածու առաջադրվելու համար՝ 24 տոկոսը: Ժողովրդականության ցուցանիշով երրորդ տեղում 11 տոկոս աջակցության մակարդակով հայտնվել Է Սաութ-Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բաթիգիգը: Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալ Հարիսին պատրաստ Է պաշտպանել հարցվածների 10 տոկոսը, իսկ Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենին՝ 9 տոկոսը:

Այովայի նահանգում Դեմոկրատական կուսակցության 249 անդամների շրջանում հարցումն անցկացվել Է մարտի 24-ին: Ստացված արդյունքների անճշտությունը գնահատվում Է 6,2 տոկոս:

Ապագա նախագահական ընտրարշավի ընթացքում կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները տեղի կունենան Այովայի նահանգում 2020 թվականի փետրվարի սկզբին: Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ պաշտոնապես կառաջադրվի նախագահի պաշտոնի թեկնածուն, կկայանա 2020 թվականի հուլիսի 13-ից 16-ը Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ): Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսին՝ Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ):

ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո