Ջո Բայդենը եւ Բեռնի Սանդերսը առաջատարներն են Այովայում դեմոկրատների հարցման արդյունքներով. The HilI
2 րոպեի ընթերցում

Ջո Բայդենի թեկնածությունը, որն առայժմ պաշտոնապես չի հայտարարել նախընտրական պայքարին մասնակցելու մտադրության մասին, պաշտպանել Է հարցման մասնակիցների 25 տոկոսը, իսկ Բեռնի Սանդերսինը, որը Հիլարի Քլինթոնի մրցակիցն Էր 2016 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածու առաջադրվելու համար՝ 24 տոկոսը: Ժողովրդականության ցուցանիշով երրորդ տեղում 11 տոկոս աջակցության մակարդակով հայտնվել Է Սաութ-Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բաթիգիգը: Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալ Հարիսին պատրաստ Է պաշտպանել հարցվածների 10 տոկոսը, իսկ Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենին՝ 9 տոկոսը:
Այովայի նահանգում Դեմոկրատական կուսակցության 249 անդամների շրջանում հարցումն անցկացվել Է մարտի 24-ին: Ստացված արդյունքների անճշտությունը գնահատվում Է 6,2 տոկոս:
Ապագա նախագահական ընտրարշավի ընթացքում կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները տեղի կունենան Այովայի նահանգում 2020 թվականի փետրվարի սկզբին: Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ պաշտոնապես կառաջադրվի նախագահի պաշտոնի թեկնածուն, կկայանա 2020 թվականի հուլիսի 13-ից 16-ը Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ): Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսին՝ Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ):
ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: