Միջազգային

ՆԱՏՕ-ն նախատեսում է Լեհաստանում կառուցել ԱՄՆ ռազմական տեխնիկայի պահեստ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն նախատեսում է Լեհաստանում կառուցել ԱՄՆ ռազմական տեխնիկայի պահեստ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն նախատեսում է երկու տարվա ընթացքում Լեհաստանում ամերիկյան ռազմական տեխնիկայի պահեստ կառուցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, The Wall Street Journal- ին այս մասին հաղորդել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Սա ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք աշխատում Միացյալ Նահանգների հետ», - ասել է Ստոլտենբերգը թերթին տված հարցազրույցում:

Պահեստը կկառուցվի Պովիդզ գյուղում՝ ավիացիոն բազայի հարեւանությամբ:

Նախատեսվում է շինարարության համար հատկացնել 260 մլն դոլար: Մեկնարկը կտրվի այս տարվա ամռանը:

Պահեստում տեղ կգտնեն ամերիկյան զրահապատ մեքենաներ, զինամթերք եւ զենքեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում