Երևանում մեծարեցին իրանցի մեծանուն գրող Փարվին Էթեսամիին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնը իրանական գրականության մեծանուն գրող Փարվին Էթեսամիին մեծարեց նրան նվիրված միջոցառմամբ, որն անցկացվեց մարտի 15-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

«Սիրում եմ տարբեր ժողովուրդների գրականություն ընթերցել, բայց պետք է խոստովանեմ, որ Փարվին Էթեսամիի մասին միայն վերջերս եմ լսել: Դա պայմանավորված էր նրանով, որ խորությամբ չէի ուսումնասիրել դաշտը և այն հանգամանքով, որ թարգմանական գրականությունը սակավ է: Կարծում եմ` այսպիսի հանդիպումները լավ առիթ են այդ բացերը լրացնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

Անդրադառնալով գրադարանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան բարեկամությանը` նա շեշտեց, որ իրենց համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Գրադարանի ֆոնդի առաջին պարսկերեն գրքերը տրամադրել է դեսպանատունը:

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդականՍեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին ընդգծեց, որ Փարվին Էթեսամին պարսից գրականության խոշոր դեմքերից է: «Նա մեր գրականության ամենափայլուն կին ներկայացուցիչներից է. մեր գրականությունում կին ստեղծագործողները քիչ չեն, բայց Էթեսամին տարբերվում է բոլորից: Էթեսամիի ընկերներից մեկը, բնութագրելով նրան, ասել է, որ Փարվինը բարոյական բարձր արժեքների տեր, հարուստ հոգևոր ներաշխարհով, ընկերասեր, հավատարիմ ու համեստ անձնավորություն էր, մարդ, որը քիչ խոսում էր, շատ մտածում»,-ներկայացրեց խորհրդականը և պատմեց, որ գրողն անդրադարձել է իրանական հասարակությունում կանանց դերին, կրթությանը` նշելով, որ արևելքի ծանր հիվանդության միակ բուժումը երկարատև ու ճիշտ կրթությունը, դաստիարակությունն են:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի խոսքով` Փարվին Էթեսամին այն ցուցիչն է, չափորոշիչը, որը ցույց է տալիս, թե ինչպիսի արժեք ունի կինն իրանական հասարակությունում:

Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին` նա շեշտեց, որ Հայաստանն իրանական մշակույթի պահպանման համար ինչ-որ տեղ թանգարան է, որովհետև ժամանակին հայերը յուրացրել ու ադապտացրել, նորովի են ներկայացրել իրանական մշակութային բազմաթիվ տարրեր, որոնք այսօր անգամ Իրանում չեն պահպանվել:

Միջոցառումը նախաձեռնել էին ԵՊՀ իրանագիտության ամբիոնը և ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնը:

Փարվին Էթեսամին ծնվել է 1907 թվականինԹավրիզում: Փարվինի մոտ դեռևս յոթ կամ ութ տարեկանում ի հայտ են գալիս բանաստեղծական ընդունակություններ. հայրը պաշտպանում և քաջալերում էր նրան: Հոր ղեկավարությամբ Փարվինն ուսումնասիրում է պարսկական և արաբական լեզվով դասական գրական ժառանգությունը: 1921-1922 թվականներին պարսկական Բախար (Գարուն) ամսագրում լույս է տեսնում նրա վաղ շրջանի մի քանի բանաստեղծություն: 156 բանաստեղծությունից բաղկացած նրա առաջին գիրքը հրատարակվել է 1935 թվականին: Նրա ստեղծագործությունների երկրորդ հրատարակությունը լույս է տեսել Փարվինի մահից հետո 1941 թվականին: Այն բաղկացած էր 209 տարբեր ոճի և ձևի ստեղծագործությունից: Իր կարճ կյանքի ընթացքում Փարվինը մեծ ճանաչում ունեցավ իրանցիների շրջանում: Փարվինի պոեզիան իր ձևով և բովանդակությամբ շարունակում էր պարսկական դասական գրականության ավանդույթները: Նա անտեսում էր իրանական պոեզիայում մոդեռնիստական միտումները:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում