ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի միջուկային զինանոցը, մասնավորապես, մարտագլխիկներն արդիականացման կարիք ունեն: Փետրվարի 12-ին այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի միջուկային հարցերով օգնականի տեղակալ Փիտեր Ֆենտան, որը ելույթ Է ունեցել միջուկային զսպման հարցերին նվիրված խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եկել Է ժամանակը համակարգելու պաշտպանության եւ Էներգետիկայի նախարարությունների ջանքերը… մինչեւ 2040-ական թվականները շարժունակ, ունիվերսալ, կատարելագործված միջուկային մարտագլխիկների ստեղծման ուղղությամբ»,- Ֆենտայի խոսքից մեջբերում Է անում Defense News թերթը: Եթե դա չարվի, նշել Է պաշտոնաթող դերծովակալը, ապա ԱՄՆ-ը «ենթարկվում Է պոտենցիալ հակառակորդների տեխնոլոգիական զարգացմանը հասնել չկարողանալու վտանգին»:
ԱՄՆ-ի միջուկային զինանոցի արդիականացումը եւ սպասարկումը կպահանջի առնվազն 494 միլիարդ դոլար առաջիկա 10 տարվա ընթացքում, ինչի մասին ասված Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Բյուջետային վարչության՝ հունվարի վերջին հրապարակված զեկույցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: