Ֆրանսիայի ԱԳ նախարարը կարեւորել Է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի վավերացման արագացումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brexit-ի վերբերյալ համաձայնագրի վավերացման ուղղությամբ աշխատանքն անհրաժեշտ Է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը՝ ամփոփելով բրիտանացի իր պաշտոնակցի հետ Փարիզում կայացած հանդիպման արդյունքները:

«Այսօր առավոտյան բրիտանացի իմ պաշտոնակից Ջերեմի Հանթի հետ հանդիպում եմ ունեցել Brexit-ի հարցի շուրջ. անհրաժեշտ Է արագ առաջ շարժվել դեպի համաձայնեցված պայմանագրի վավերացում կանոնակարգված Brexit-ը երաշխավորելու համար»,- գրել Է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Twitter միկրոբլոգի իր օգտահաշվում:

Մեծ Բրիտանիան Եվրամիությունից պետք Է դուրս գա արդեն մարտի 29-ին, սակայն «ապահարզանի» վերաբերյալ համաձայնագրի գոյություն ունեցող նախագիծը դեռեւս չի վավերացվել եւ չի ստացել բրիտանացի խորհրդարանականների բավարար աջակցությունը: Իսկ ԵՄ-ն իր կողմից հրաժարվում Է վերանայել այդ պայմանագրի նախագիծը: Ընդսմին՝ գոյություն ունի Brexit-ի ամսաթիվը հետաձգելու հնարավորություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Français Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա