Հասարակական

Հայաստանում տեղումներ են սպասվում, եղանակը կցրտի 2-3 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում տեղումներ են սպասվում, եղանակը կցրտի 2-3 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 11-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում, 15-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, տեղ-տեղ նաև՝ մառախուղ: Փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև և մառախուղ, 11-ի ցերեկը, 12-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ին սպասվում է անձրև:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում