Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Շվեդիայի թիմին 

1 րոպեի ընթերցում

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Շվեդիայի թիմին 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց աշխարհի առաջնության որակավորման փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Շվեդիայի Ալինգսաս քաղաքի«Էստրադ Ալինգսաս» մարզահամալիրում կայացավ Աշխարհի ֆուտզալի առաջնության որակավորման փուլի E խմբի առաջին տուրի հանդիպումը Շվեդիայի և Հայաստանի հավաքականների միջև: Շվեդները հաղթեցին 3:1 հաշվով:Նույն խմբի մյուս խաղում Բելգիայի հավաքականը 12:0 հաշվով հաղթել էր Մալթայի ընտրանուն: Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականը հունվարի 31-ին կմրցի Բելգիայի ընտրանու հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում