Պորոշենկոն հայտարարեց Ուկրաինայում ռազմական դրության դադարեցման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեկտեմբերի 26-ին պաշտոնապես հայտարարել Է երկրում ռազմական դրության գործողության դադարեցման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօր ժամը 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին) դադարեցվում Է ռազմական դրությունը: Սա իմ սկզբունքային որոշումն Է, այն հիմնված Է անվտանգության ոլորտի ընթացիկ իրադրության բոլոր բաղադրիչների վերլուծության վրա»,-ասել Է նա, նշելով, որ առայժմ չի պլանավորում երկարացնել դրա ժամկետը:

Նա հատուկ ռեժիմը չերկարացնելու իր որոշումը բացատրել Է ընտրելու եւ ընտրված լինելու քաղաքացիների իրավունքը չսահմանափակելու ցանկությամբ: Պորոշենկոն երաշխավորել Է, որ նախագահական ընտրութունները կկայանան 2019 թվականի մարտի 31-ին, ինչպես եւ պլանավորված Էր:

Ռազմական դրությունը նոյեմբերի 26-ին 30 օրով մտցվել Էր Ուկրաինայի տասը մարզում: Ռազմական դրություն սահմանելու պատճառ Էր դարձել Կերչի նեղուցի միջադեպը նոյեմբերի 25-ին, երբ Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք նավեր խախտեցին ՌԴ-ի տարածքային ջրերով անցնելու կարգը Սեւ ծովից Ազովի ծով նավարկելիս: Նավերը կալանվել են զենքի կիրառմամբ, իսկ անձնակազմի 24 անդամներ Սիմֆերոպոլի դատարանի կողմից ձերբակալվել են ՌԴ-ի պետական սահմանն անօրինականորեն հատելու մեղադրանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Հրդեհ «ՋՐՎԵԺ» անտառպարկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու

Սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար նաև Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես էլեկտրաէներգիա մատակարարող երկիր

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Փաշինյանը հայտարարել է, թե Գարեգին Բ կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկել տարբեր բնակավայրեր՝ հասկանալու ՀՀ-ում հեղափոխություն սկսելու հնարավորությունները

Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր

Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն

«Ֆեստիվառ» փառատոնի երրորդ համերգը՝ Ճամբարակում

Փեզեշքիանն ավելի սերտ տնտեսական համագործակցության կոչ է արել մուսուլմանական երկրներին