Ֆրանսիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում, չնայած ԱՄՆ-ի զորքերի դուրսբերմանը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում, չնայած այդ երկրից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշմանը, քանի որ Փարիզում գտնում են, որ ահաբեկչության դեմ պայքարը դեռեւս ավարտված չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանիսայի արտաքին գործերի նախարարությանն առընթեր եվրոպական գործերի նախարար Նատալի Լուազոն:
«Ներկայում մենք, իհարկե, մնում ենք Սիրիայում, քանի որ ԻՊ-ի դեմ պայքարի հարցը հիմնականն Է մնում»,- ասել Է Լուազոն CNews հեռուստաալիքի եթերում: Նախարարը նշել Է, որ, չնայած հաջողություններին, ահաբեկչության դեմ պայքարը դեռեւս ավարտված չԷ: «Ահաբեկչության դեմ պայքարն ավարտված չԷ: Մեծ հաջողություններ են արձանագրվել, դա ճիշտ Է, մենք Սիրիայում շատ բան ենք արել կոալիցիայի հետ միասին, սակայն պայքարը շարունակվում Է, մենք այն կշարունակենք՛»,- հավելել Է Լուազոն:
Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաման Է տվել զորքերն ամբողջությամբ դուրս բերել Սիրիայից, որտեղ գտնվում Է 2 հազար ամերիկացի զինծառայող: Թրամփը Twitter-ում գրել Է, որ ԱՄՆ-ը հաղթանակ Է տարել ԻՊ-ի նկատմամբ, ինչը Սիրիայում ամերիկյան զորակազմի գտնվելու միակ նպատակն Էր: Մինչդեռ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի մի խումբ անդամներ դեմ են արտահայտվել Սիրիայի տարածքից զորքերի դուրսբերումն սկսելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը: Դեմոկրատ սենատոր Լինդսի Գրեմը, որին ընդունված Է համարել Թրամփի կողմնակիցը, Twitter-ում հանդես Է եկել այդ որոշման քննադատությամբ: «Սիրիայից ոչ մեծաքանակ ամերիկյան ուժերի դուրսբերումը հսկայական սխալ կլինի Օբամայի ոճով»,- գրել Է նա: Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Բոբ Քորկերը հայտարարել Է, որ «չի հասկացել, թե ինչ տեղի ունեցավ», նշելով, որ կսպասի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եւ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի պարզաբանումներին: Նախագահի որոշման քննադատությամբ հանդես են եկել դեմոկրատ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Ջեկ Ռիդը: «Տագնապալի հաղորդումներն այն մասին, որ նախագահ Թրամփը հրամայել Է ԱՄՆ-ի զորքերն ու Պետդեպարտամենտի աշխատակիցներին անհապաղ դուրս բերել Սիրիայից առանց որեւեիցե պլանի եւ իրադրության կայունացման միջոցառումների, այն բանի հերթական վտանգավոր օրինակն Է, որ վարչակազմը չունի ռազմավարություն»,- ասված Է նրանց համատեղ հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: