Ես իմ գործը շատ եմ սիրում. Արայիկ Հարությունյանը՝ հետագա պաշտոնավարման մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքը ապագա կառավարության կազմը դեռևս չի քննարկել: Այդ մասին գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ինքը շարունակելու է նախարարի պաշտոնավարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատասխանելով հարցին՝ ցանկանո՞ւմ է վերցնել պատգամավորի մանդատը, թե՞ մտադիր է գործադիրում շարունակել աշխատանքը, Հարությունյանն ընդգծեց. «Ես իմ գործը շատ եմ սիրում»:

«Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերի 19-ին քննարկել է ԱԺ նախագահի և փոխնախագահների, ինչպես նաև խմբակցության ղեկավարի և որոշ հանձնաժողովների նախագահների նշանակման հարցը:

ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկվել է Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, խմբակցության ղեկավարի պաշտոնում քննարկվում է Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի անունը, իսկ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը քննարկումից հետո հայտարարել է, որ կգլխավորի ԱԺ կրթության մշակույթի և Սփյուռքի հարցերով հանձնաժողովը:

Հայերեն

Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Սիրսկուն

Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը

Հիմնանորոգվում է Ակունքի գերեզմանոց տանող ճանապարհը

Հիմնանորոգվում են Սևան քաղաքի մի շարք փողոցներ

Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո