Միջազգային

Թրամփը կարող է չեղարկել Պուտինի հետ հանդիպումը G20-ում

2 րոպեի ընթերցում

Թրամփը կարող է չեղարկել Պուտինի հետ հանդիպումը G20-ում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարելէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արգենտինայում նախատեսվող հանդիպման հնարավոր չեղարկման մասին Կերչի նեղուցում ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա ասել Է The Washington Post-ին տված հարցազրույցում:

«Հանդիպումը կարող Է չլինել: Ինձ դուր չի գալիս այդ ագրեսիան: Ես ագրեսիա բնավ չեմ ցանկանում»,- հայտարարել Է նա: Թրամփը նշել Է, որ վերջնական որոշում կայացնելու հարցում որոշիչ գործոն կդառնա Կերչի նեղուցում տեղի ունեցածի վերաբարյալ ազգային անվտանգության թիմի «ամբողջական հաշվետվությունը»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ղեկավարն արդեն դժգոհություն Էր հայտնել նեղուցի ջրատարածքում տիրող իրադրությունից: Նա հույս Էր հայտնել, որ այն կկարգավորվի: Նրա խոսքով՝ Եվրոպայի ղեկավարներն արդեն փորձում են լուծել ճգնաժամը: Նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցի շրջանում՝ Ղրիմի տարածքային ջրերում, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության պարեկանավը կալանել Է Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք նավ:

Կիեւը դա գնահատել Է որպես «ռազմական ագրեսիայի ակտ», Մոսկվան հայտարարում Է, որ ուկրաինացի նավաստիները խախտել են Ռուսաստանի պետական սահմանը: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը պլանավորված Է Արգենտինայում G20-ի գագաթնաժողովում, որը տեղի Է ունենալու նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը: Պուտինը եւ Թրամփը քննարկելու են երկու երկրների փոխհարաբերությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում