Վրաստանը եւ Գերմանիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի եւ ԳԴՀ-ի պաշտպանության նախարարներ Լեւան Իզորիան եւ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Գերմանիայում ստորագրել են երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին համաձայնագիրը ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը: «Մեր համագործակցության պատմության մեջ առաջին անգամ համաձայնագիր Է ստորագրվել ռազմական ոլորտում համագործակցության մասին, որում նշված Է, որ Գերմանիան կշարունակի պաշտպանել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ եւ կանի առավելագույնը ՆԱՏՕ-ին երկրի ինտեգրացման ճանապարհին»,- հայտարարել Է Իզորիան Գերմանիա իր այցի ընթացքում ֆոն դեր Լյայենի հետ կայացած հանդիպումից հետո: Նրա խոսքը մեջբերել Է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության խորացման հարցերը եւ նշել են նոր ուղղություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: