Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի վիճակահանության 5-րդ զամբյուղում կլինի 

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի վիճակահանության 5-րդ զամբյուղում կլինի 

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի 2020 թվականի առաջնության վիճակահանության ժամանակ կլինի 5-րդ զամբյուղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նույն զամբյուղում մեր ընտրանու հետ են նաև Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ջիբրալթարի, Ֆարերյան կղզիների, Մակեդոնիայի, Կոսովոյի, Բելառուսի, Լյուքսեմբուրգի հավաքականները: Ահա մնացած զամբյուղները.

1-ին զամբյուղ. Խորվաթիա, Պորտուգալիա, Իտալիա, Անգլիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Իսպանիա, Լեհաստան, Բելգիա:

2-րդ զամբյուղ. Ռուսաստան, Ուելս, Իսլանդիա, Ուկրաինա, Դանիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Շվեդիա, Գերմանիա, Ավստրիա, Չեխիա:

3-րդ զամբյուղ. Շոտլանդիա, Թուրքիա, Հյուսիսային Իռլանդիա, Նորվեգիա, Սերբիա, Սլովակիա, Ֆինլանդիա, Բուլղարիա, Իռլանդիա, Իսրայել:

4-րդ զամբյուղ.Ալբանիա, Չեռնոգորիա, Կիպրոս, Ռումինիա, Հունաստան, Լիտվա, Էստոնիա, Սլովենիա, Վրաստան, Հունգարիա:

6-րդ զամբյուղ.Անդորա, Սան Մարինո, Լատվիա, Լիխտենշտեյն, Մալթա:

Եվրո-2020 վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 2-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում