Արայիկ Հարությունյանն ընդունել է Սան Խոսեի պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ընդունել է Սան Խոսեի (Սիլիկոնյան հովտի մայրաքաղաք) պետական համալսարանիռեկտոր Մերի Փափազյանին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությանտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է բարձրագույն կրթության երեք աստիճաններում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները և այս համատեքստում կարևորել միջազգային փորձի ուսումնասիրությունը:

Նրա խոսքով` բարեփոխումների փուլում անչափ կարևոր ենՄերի Փափազյանի նման մեծ ավանդ ունեցող մասնագետների կառավարման և մասնագիտական փորձն ու գիտելիքները: Անդրադառնալով բուհական ոլորտի հիմնախնդիրներին և դրանց ուղղությամբ նոր իշխանությունների քաղաքականությանը՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ներկայումս մշակվում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որը, ի թիվս այլ փոփոխությունների, նաև ներկայացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միասնական օրենսդրական կարգավորումները: Նրա բնորոշմամբ` թեպետ նախորդ իշխանությունների մշակած վերոնշյալ օրենքի նախագիծն առաջին հայացքից որոշակի առաջընթաց էր, այդուհանդերձ այն ակադեմիական ազատությունների տեսանկյունից որոշակի սահմանափակումներ ուներ:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում բուհերի խոշորացման և միավորման ուղղությամբ, որի համատեքստում կարևորվելու է նաև հետազոտական ինստիտուտների և բուհերի համագործակցությունը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի բուհերի միջազգայնացման և կրթական բրենդի ձևավորման ուղղությամբ, քանի որ, ըստ նախարարի, Հայաստանի բուհերը բավարար գործիքակազմ չեն օգտագործում իրենց ներուժն աշխարհին ներկայացնելու համար:

Դրան զուգահեռ Արայիկ Հարությունյանը կարևորել է հանրակրթությունում և բուհական համակարգում օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացման գործընթացը: Անդրադարձ կատարելով պետական ֆինանսական միջոցների նպատակային կառավարմանը՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ընդգծել է. «Արձանագրենք, որ պետական բյուջեի կրթության ոլորտին հատկացվող ներկա ֆինանսավորման և առկա գործիքների պայմաններում ևս արդյունավետ աշխատանքի դեպքում կարող ենք լավ արդյունքներ գրանցել»: Ներկայացնելով ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախանշվող փոփոխություններն արմատապես կփոխեն գործող համակարգը: Այս համատեքստում Ա. Հարությունյանը կարևորել է Սան Խոսեի համալսարանի փորձն ու աջակցությունը:

Իր հերթին Մերի Փափազյանը գնահատել է Հայաստանի կրթության համակարգի բարեփոխումներին միտված նոր իշխանությունների ջանքերը և պատրաստակամություն հայտնել աջակցություն ցուցաբերել ուսուցիչների վերապատրաստման, ուսումնական ծրագրերի, կրթակարգի վերամշակման և այլ գործընթացներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել գիտակրթական ոլորտին վերաբերող այլ հարցերի:

Հայերեն

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը