Միջազգային

Աֆղանստանում տասնյակ մարդիկ են զոհվել ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանում տասնյակ մարդիկ են զոհվել ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 20 մարդ Է զոհվել Աֆղանստանի արեւմուտքի Ֆարահի նահանգում ուղղաթիռի կործանման հետեւանքով, աղետի պատճառները ճշտվում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 31-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Ուղղաթիռը կործանվել Է հոկտեմբերի 31-ի առավոտյան Անար-Դարայի շրջանում, օդանավում եղած բոլոր մարդիկ զոհվել են: Ավիաաղետի զոհերի թվում են բարձրաստիճան զինվորականներ եւ տեղական խորհրդի պատգամավորներ, ինչի մասին լրագրողներին հայտնել Է «Զաֆար» 207-րդ բանակային կորպուսի մամուլի կենտրոնի ղեկավար Նաջիբուլա Նաջիբին:

Tolo News հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվածների թվում Է Ֆարահի նահանգի խորհրդի ղեկավար Ջամիլա Ամինին եւ 207-րդ բանակային կորպուսի փոխհրամանատար Նեմաթուլլահ Հալիլը:

Ariana News աֆղանական լրատվական պորտալը հայտնել Է, որ միջադեպի պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» շարժումը: Թալիբները հայտարարել են, որ ուղղաթիռը խփվել Է իրենց զինյալների կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում