Արայիկ Հարությունյանը հանդիպել է Գերմնանիայի գիտության և գիտահետազոտության դաշնային նախարարության պետական քարտուղարին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, նախարարի պաշտոնակատար Հարությունյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտության և գիտահետազոտության դաշնային նախարարության պետական քարտուղար Գեորգ Շյութերի հետ։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` ԱրայիկՀարությունյանը նշել է, որ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան այցից հետո համատեղ ծրագրերի մշակման համար մեծ հնարավորություններ են բացվել։ Մասնավորապես, կանցլերի այցի ընթացքում, ինչպես նախարարի պաշտոնակատարն է նշել, քննարկվել էին հայ-գերմանական գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև Գերմանիայում Թումո կենտրոնի մասնաճյուղ բացելու հարցը։

Անդրադառնալով Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումներին` ԿԳ նախարարի պաշտոնակատար Աարայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայումս նախատեսվում է սկսել ՀՀ գիտության ոլորտի բարեփոխումների լայնածավալ ծրագրի մշակումը, որի վերաբերյալ քննարկումներ են եղել նաև Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ։

Այս համատեքստում կողմերն անդրադարձել են գիտության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված ՀՀ ԿԳՆ գիտութան կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Սահակյանը ներկայացրել է երկկողմ գիտական համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը: Նշվել է, որ կան համագործակցության լավ ավանդույթներ բնագիտության, մասնավորապես ֆիզիկայի ոլորտում, որը պետք է ընդլայնել՝ ընդգրկելով նաև տեխնիկական գիտությունները, համատեղ ծրագրերի մշակելով ոչ միայն Թումոյի, այլ նաև ռոբոտոտեխնիկայի Արմատ լաբորատորիաների ծրագրերով։ Գ. Շյութերը ևս կարևորել է երկկողմ գիտական համագործակցության ընդլայնման հարցը` ընդգծելով, որ այդպիսի փոխգործակցության հիմքը գիտնականների անձնական շփումներն ու կապերն են։ Նա ավելացրել է, որ ինքն աշխատանքի բերումով հանդիպել է շատ հայազգի գիտնականների հետ և տպավորված է նրանց գործունեությամբ։

ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարն ուԳԴՀ գիտության և գիտահետազոտության դաշնային նախարարության պետական քարտուղարըպայմանավորվել են ջանքեր ներդնել հայ-գերմանական գիտական կապերի ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ։

Հայերեն

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում

Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ կատարվել են քննչական գործողություններ. Քննչական կոմիտե

Լավրովը հայտնել է Ռուբիոյի հետ Մանիլայում առաջիկա հանդիպման մասին

Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Սիրսկուն