Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հետ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ խորհրդակցության սկզբում նորանշանակ մարզպետը ծանոթացավ մարզպետարանի ղեկավար անձնակազմի եւ ստորաբաժանումների ղեկավարների հետ, ապա խոսեց աշխատանքային հարաբերությունների եւ առաջիկա անելիքների մասին:

«Ես միշտ փորձում եմ նվիրվել ինձ վստահված աշխատանքներին, ուստիեւ հեշտությամբ չթողեցի ՀՀ բնապահպանության նախարարությունը, որտեղ ձեռնարկել էի բնապահպանական մի շարք կարեւոր ծրագրեր, որոնց իրականացման համար, սակայն, ավելի տեւական ժամանակ էր պահանջվում: Այստեղ էլ մեզ սպասվում է լարված ու դժվարին, բայց պատասխանատու աշխատանք, որը պետք է կատարենք համատեղ ուժերով: Կարծում եմ, որ յուրաքանչյուրի դերը շատ կարեւոր է այդ աշխատանքում, եւ եթե մեկը թերանալու է իր աշխատանքում, ապա դա անպայմանորեն կազդի ընդհանուրիս աշխատանքների վրա: Ես պատրաստ եմ բոլորին աջակցել ու խրախուսել իրենց աշխատանքներում, սակայն միաժամանակ պահանջելու եմ կարգապահ, արդյունավետ ու նվիրված աշխատանք: Մեր երկրում հիմա իրավիճակ է փոխվել, եւ ես կարծում եմ, որ մեր որդեգրած ներկա քաղաքական կուրսը մեզ, մեր սերունդներին առաջնորդելու է դեպի ավելի շեն , հզոր ու բարեկեցիկ Հայաստան: Ուստի առաջարկում եմ լցվել նոր աշխատանքային եռանդով ու ջանասիրությամբ, աշխատել նոր ավյունով ու ուժով, անկեղծ նվիրումով»,-աշխատակազմին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Այնուհետ մարզպետը կանգ առավ մարզպետարանի առաջիկա գլխավոր անելիքների, զարգացման գերակա ուղղությունների վրա: «Լավ ճանաչում եմ մեր մարզը՝ իր բոլոր հիմնախնդիրներով հանդերձ: Բավականին բարդ մարզ է Գեղարքունիքը, որտեղ առկա են սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական լուրջ խնդիրներ: Մի տարածքում հողը մշակող չկա, մի այլ տարածքում էլ՝ հողը չի բավարարում մշակներին: Շատ բնակավայրերում խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման խնդիրներ կան, որոնք չեն լուծվում տասնամյակներ շարունակ: Իսկ Սեւանա լճի հետ կապված հիմնախնդիրները շատ ավելի դինամիկ լուծումներ են պահանջում: Մենք մեր մարզի անունը պիտի դնենք էկոմարզ ու կյանքի կոչենք կարեւորագույն ներդրումային ծրագրեր: Ասել է թե՝ մեր գյուղատնտեսական արտադրանքը պետք է լինի էկոլոգիապես մաքուր՝ զերծ քիմիական պարարտանյութերից: Մեր հիմնական նպատակներից մեկն էլ պետք է լինի «Սեւան» ազգային պարկը կենսոլորտային համալիր դարձնելը: Համոզված եմ, որ բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ մենք մեծ ներդրումներ կբերենք մարզ»,- հավաստիացրեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին