Հասարակական

Սպասվում է փոփոխական եղանակ. Երևանում ջերմաստիճանը կնվազի մինչև ցերեկային 23-25 աստիճան

1 րոպեի ընթերցում

Սպասվում է փոփոխական եղանակ. Երևանում ջերմաստիճանը կնվազի մինչև ցերեկային 23-25 աստիճան

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 1-2-ը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, 5-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով, 5-ին ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 4-ի երեկոյան ժամերին և 5-ի գիշերը սպասվում է անձրև: Հոկտեմբերի 5-ի ցերեկը կլինի 23-25 աստիճան տաքություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում