Այս տարի Անկախության տոնը վերաարժևորվել է. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում տեղի ունեցող միջոցառումների շարքում քաղաքացիներին հետաքրքրեց հատկապես «Սելֆիի ժամը» միջոցառումը, որի շրջանակներումնրանք և հանրապետության հյուրերը հնարավորություն ունեն հանդիպելու և ինքնանկար անելու հայտնի մարդկանց հետ։

Հանրապետության հրապարակում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի Անկախության տոնը վերարժևորվել է։

«Հստակ ֆիքսեցի, որ նախորդ տարիների համեմատ ժողովուրդը ավելի լավ է նշում Անկախության տոնը։ Ավելի ուրախ մթնոլորտ է, ժպիտներն ավեի շատ են։ Ես նախորդ տարիներին ևս մշտապես հետևել եմ և սեպտեմբերի 21-ին գրառումներ եմ արել՝ ասելով, որ այս տոնը լավ չենք նշում։ Իրականում սա ամենանվիրական և կարևոր տոնն է, որ կարող է պետությունն ունենալ։ Պետք է առավելագույնն անենք, թե՛ այս տոնը արժևորելու և թե՛ անկախությունն ամրապնդելու համար»,- կարևորեց Արայիկ Հարությունյանը։

ՀՀ կրթության և գիտության նախարարն ասաց նաև, որ այս տարի անձամբ իր համար ևս Անկախության օրը տարբերվում է նախորդ տարիների համեմատ։

«Ինձ համար այս տարվա Անկախության օրը շատ տարբեր է։ Ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունները և այն մեծ վերափոխումները, որոնք այսօր կան Հայաստանում, էլ ավելի են արժևորում Անկախության տոնը, որովհետև ֆիքսում ենք՝մենք անկախության մի այլ աստիճանի ենք բարձրացել։ Կարծում եմ, որ թե՛ կառավարությունը և թե՛ յուրաքանչյուր քաղաքացի պետք է անի առավելագույնը այդ աստիճանը չնվազեցնելու համար»,- կարևորեց նախարարը։

Միլենա Մկրտչյան

Հայերեն

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում

Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ կատարվել են քննչական գործողություններ. Քննչական կոմիտե

Լավրովը հայտնել է Ռուբիոյի հետ Մանիլայում առաջիկա հանդիպման մասին

Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Սիրսկուն