Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հանդես կգա նոր մարզահագուստով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հանդես կգա նոր մարզահագուստով

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին այլևս հանդես չի գա Adidas մարզահագուստով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ ներկայացրել է ազգային թիմի նոր մարզահագուստը: Այն Macron ֆիրմային է պատկանում: Նոր մարզահագուստը տարբերվում է մյուս մարզահագուստներից: Մարզաշապիկների վրա առկա են միքանի մանրուքներ: Օրինակ` շապիկի ներսում գրված է «Հավաքական` իմ պատիվ», ինչպես նաև Հայաստանի ազգային զինանշանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մինչ այս կրում էր Adidas, Hummel ապրանքանիշի մարզահագուստները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում