Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Օգոստոսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը, որը նախապատրաստվելու է Լիխտենշտեյնի և ՆՀՀ Մակեդոնիայի հետ Ազգերի Լիգայի ընտրական հանդիպումներին:

Սեպտեմբերի 3-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում սկսվելու է նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու են հետևյալ 24 ֆուտբոլիստները՝

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա)

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Անատոլի Այվազով, «Բանանց»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Արարատ Մոնրոյ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)

Անդրե Չալըշըր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)

Հրայր Մկոյան, «Ալաշկերտ»

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Իվան Յագան, «ԿԱՍ Էուպեն» (Բելգիա)

Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Մարկոս Պիզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Արաս Օզբիլիս, «Վիլլեմ II» (Հոլանդիա)

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Գոռ Մալաքյան, «Արարատ Արմենիա»

Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

Ինչպես հայտնել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ակումբ չունենալու պատճառով չեն հրավիրվել Գաել Անդոնյանը, Հովհաննես Համբարձումյանը և Յուրա Մովսիսյանը:

Կամո Հովհաննիսյանը ենթարկվել է կույր աղիքի վիրահատության և դեռ ապաքինվում է: Հավաքին վնասվածքների պատճառով չեն մասնակցելու Ռուսլան Կորյանը, Էդգար Բաբայանը և Պետրոս Ավետիսյանը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրից հետո հավաքականի կազմում կարող են լինել փոփոխություններ:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում