Հասարակական

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը:

«Ձեր անհոգ ծառայությունը նշանակալի ներդրում է ժամանակակից հասարակությունում քրիստոնեական արժեքների, բարոյական ուղեցույցների, գթասրտության և արդարության իդեալների ամրապնդման գործում»,- ասված է Բելառուսի նախագահի շնորհավորական ուղերձում:

Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ Գարեգին Երկրորդի անձնուրաց աշխատանքը առաջիկայում նույնպես կնպաստի հայ և բելառուս ժողովուրդների միջև վստահության և բարեկամության ամրապնդմանը: Բելառուսի ղեկավարը Գարեգին Երկրորդին մաղթել է առողջություն, երկար տարիների կյանք, անսպառ էներգիա բարձր մարգարեական առաքելությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում