Նման մարդու հետ չեմ կարող որևէ շփում ունենալ. Արայիկ Հարությունյանը չի ընդունում համատեղ ասուլիս անցկացնելու Դեմոյանի հրավերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մերժում է համատեղ ասուլիս անցկացնելու Հայկ Դեմոյանի հրավերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարին հրավիրել էր համատեղ ասուլիսի: Լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ նման մարդու հետ չի կարող որևէ շփում ունենալ:

Նախարարը վստահեցրեց, որ Հայկ Դեմոյանի հետ որևէ խնդիր չունի, նրան ընդամենը մեկ անգամ է տեսել:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայ Դեմոյանը ֆեյսբուքյան ծավալուն գրառմամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին մեղադրել է 1998թ. Դամասկոսում 4 ամիս տևած մերձեցման, ենթադրյալ հովանավորչության և կոռուպցիոն գործելաոճ դրսևորելու մեջ: Հայկ Դեմոյանը նախարարին կոչ է արել այդ ամենի վերաբերյալ մանրամասներ ներկայացնել հանրությանը: ՀՀ կրթության և գիտության նախարարը իր հերթին Դեմոյանին կոչ է անում բացատրել իր գրառման իմաստը: Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ 1998 թվականին եղել է Դամասկոսում, սակայն բացատրեց, որ այնտեղ եղել է սովորելու նպատակով:

«Թող Դեմոյանը բացատրի իր գրառման իմաստը: Իսկ ինչ վերաբերում է մերձեցմանը, ես ուղղակի չեմ մեկնաբանի, դա ակադեմիական շրջանակներին ոչ հարիր պահվածք է, պարզապես անմակարդակություն»,- նշեց Հարությունյանը:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի