Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 27-ին Էջմիածնի քաղաքապետարանում ներկայացրել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապիկյանը նշել է, որ պատիվ ունի ներկայացնելու Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին կին քաղաքապետին: «Կինը պիտի հավասար հնարավորություններ ունենա իրեն ցույց տալու համար և այս պարագայում Դիանա Գասպարյանն այն կանանցից է, ով իր գործունեության ընթացքում ցույց է տվել, որ կյանքում, իրավունքների ասպարեզում, Հայաստանի քաղաքացու դերում ինքը ոչնչով չի զիջել որևէ տղամարդու»,-վստահեցրել է Պապիկյանը, հավելելով, որ գործունեության ընթացքում Գասպարյանը կապացուցի, որ կանայք շատ ավելի աշխատասեր են, շատ լավ կառավարչներ կարող են լինել:

«Վեջին իրադարձություններից հետո Վաղարշապատում հարաբերական անդորրի անհրաժեշտություն ունենք և այդ անդորրը կանացի հոգատարությամբ, ուշադրությամբ հնարավոր կլինի կյանքի կոչել»,-ընդգծել է նախարարը:

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանն էլ հավելել է , որ մեծ պատիվ և մեծ պատասխանատվություն է իր համար այս ժամանակաշրջանում ստանձնել քաղաքի կառավարման ղեկը՝ թեկուզ ժամանակավորապես: «Կամային և վճռական եմ տրամադրված և անելու եմ ամեն ինչ քաղաքում կայունության ապահովման համար և ակնկալում եմ նաև յուրաքանչյուր էջմիածնեցու աջակցությունը: Մենք կարող ենք մեր քաղաքը շենացնել, եթե ամեն մեկս սկսենք մեզանից, եթե սիրենք մեր քաղաքը»,-ասել է Գասպարյանը ՝ վստահեցնելով, որ Էջմիածնում արտահերթ ընտրությունները կանցկացվեն թափանցիկ և մրցակցային:

Հունիսի 18-ին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական էր տվել: ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էջմիածնի քաղաքապետի ժամնանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գասպարյանը:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով