Խմել շատ ջուր, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. շոգ եղանակին դիմանալու մասնագետի խորհուրդները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոգ եղանակի պայմաններում մասնագետները խորհուրդ են տալիս խմել շատ ջուր, նվազեցնել կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը, հրաժարվել գազավորված հյութերից: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ շոգ եղանակով պայմանավորված քրտնարտադրությունն ուժեղանում և մարդը կորցնում է շատ քանակությամբ ջուր, աղ ու սպիտակուց:

«Հետևաբար ջուր խմելը պարզապես անհրաժեշտություն է: Այստեղ ուզում եմ ընդգծել հենց ջուրը, որովհետև շատ հաճախ հյութերը, գազավորված ըմպելիքները փոխարինվում են ջրով, ինչը ճիշտ չէ: Շաքար, կոֆեին պարունակող ըմպելիքներն առանց այն էլ օրգանիզմից ջուր են կլանում: Խորհուրդ է տրվում ըմպել նաև թան, որը պարունակում է աղ և սպիտակուց»,- ասաց Նունե Բակունցը:

Մասնագետը հորդորում է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրսում գտնվելու ժամանակ անպայման ունենալ հովանոց, գլխարկ, արևապաշտպան ակնոց: Ռիսկի խմբի անձինք պետք է ուշադիր լինեն: Մասնավորապես, հղի կանանց, 65 տարեկանից բարձր անձանց, երեխաներին խորհուրդ է տրվում կեսօրին մի քանի ժամ պառկած անցկացնել:

Անհրաժեշտ է փոխել օրվա ռեժիմը, եթե ֆիզիկական ծանրաբեռնված աշխատանք է, ապա դա պետք է անել զով ժամերին, որպեսզի օրգանիզմը չծանրաբեռնվի: Փոփոխության անհրաժեշտություն կա նաև սննդակարգում, ծանրամարս, յուղոտ ուտելիքները պետք է հնարավորինս բացառել:

Նունե Բակունցն անդրադարձավ նաև դեկորատիվ ջրավազաններին: Նա ընդգծեց, որ այդ ջրավազանները նախատեսված չեն լողալու համար:

«Դեկորատիվ ջրավազանների ոչ ջուրը, ոչ կառուցվածքային հնարավորությունները անվտանգ չեն, հետևաբար լողալ չի թույլատրվում: Ջուրը մաքուր չէ, չկա մշտական ախտահանում, այնտեղ կարող են լինել սուր անկյուններ, անհարթ մակերեսներ, խողովակներ, լողացողները կարող են վնասվել»,-ավելացրեց Նունե Բակունցը:

Հայերեն

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին