Հովիկ Մուսայելյանը Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն այլընտրանք չի տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն այլընտրանք չունի, քան բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն է: Այսպես է կարծում «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Այս մասին նա բարձրաձայնեց վերազգային ընկերություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում: «Այն երկրները, որոնք այսօր համարվում են զարգացած, որոնք վերջին տասնամյակներում ունեին աղքատության բարձր ցուցանիշներ, բեկումնային զարգացումներ են ունեցել ՏՏ ոլորտի զարգացման շնորհիվ: Այդ երկրներում կառավարությունները կարողացան ստեղծել այնպիսի բարենպաստ պայմաններ, որ վերազգային կազմակերպությունները բացեցին իրենց ստորաբաժանումները և սկսեցին զարգացնել այդ երկրների տեխնոլոգիական ենթակառուցվածքները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հովիկ Մուսայելյանը:

Նա նկատեց, որ յուրաքանչյուր ինժեներ ստեղծում է 5-8 աշխատատեղ սպասարկման ոլորտում: Այս տեսանկյունից, «Սինոփսիս Արմենիան», որն ունի 1000 աշխատակից, տարիների ընթացքում անուղղակիորեն ստեղծել է 5-8 հազար նոր աշխատատեղ սպասարկման ոլորտում: «Եթե մեր երկրում այնպիսի բարենպաստ պայմաններ ստեղծվեն, որ այսպիսի 10 վերազգային կազմակերպություն մտնի Հայաստան, այստեղ արդեն խոսք կարող է գնալ 80 հազար նոր աշխատատեղի մասին»,-հավելեց մասնագետը:

Բացի այդ՝ ըստ Մուսայելյանի, վերազգային ընկերություններից ամենաքիչն է տեղի ունենում ուղեղների արտահոսք: Նա նկատեց, որ ոլորտի զարգացումը կարող է շեշտակի առաջընթաց ապահովել ռազմարդյունաբերության ոլորտում, կիբեր անվտանգության համակարգերի և կիբեր զորքերի կազմավորման տեսանկյունից։ «Մենք վաղուց ենք ապացուցել, որ բավականին տաղանդավոր ազգ ենք. սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Մենք պետք է առանց ժամանակ կորցնելու սկսենք համազգային շարժում ազգն ավելի ստեղծագործ դարձնելու առումով։ Իսկ դրա համար անհրաժեշտ է որակյալ կրթական համակարգ»,-ասաց Հովիկ Մուսայելյանը:

Նա նշեց, որ աշխատելու են Կրթության և գիտության նախարարության հետ, արդեն իսկ ունեն պայմանավորվածություններ, որ միջազգայնորեն ընդունված կրթական մոդելները կիրառելի դառնան նաև Հայաստանում, թղթի վրա չմնան:

Հայերեն

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է