Արամ Մանուկյանը խորհրդարանը չի պատկերացնում առանց ՀԱԿ-ի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով խորհրդարանը չի պատկերացնում առանց ՀԱԿ-ի: «Մեր երկրին դեռևս սպասում են շատ լուրջ մարտահրավերներ: Մենք պատրաստ են օգնել ներկայիս կառավարությանը՝ առանց ոչ մի ակնկալիքի, առանց պաշտոն ուզելու»,-ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ կուսակցության համար այժմ խիստ նպաստավոր, շահեկան վիճակ է: «Այս հեղափոխությունը վերադարձրեց մեր քաղաքական ուժից 20 տարի առաջ գողացվածը: Այն, որ այդ գործընթացը մեր քաղաքական ուժը չի իրականացրել, ամենևին մեզ չի տանում դժգոհի դաշտ: Մենք պատրաստ ենք աշխատելու այս կառավարության հետ»,-նշեց Արամ Մանուկյանը:

ՀԱԿ փոխնախագահն ասաց, որ ՀԱԿ-ը կաջակցի այսօրվա կառավարությանը հասարակության մեջ ձևավորված ատելությունը վերածել ստեղծարար ուժի, որը պետք է մեր ցանկությունները իրականություն դարձնի ոչ թե ինքնագործ դրսևորումներով, այլ սթափ, հանգիստ, հաշվարկային գործողություններով: «Իշխանափոխությունը պետք է ավարտին հասցնել: Առաջիկա արտահերթ ընտրությունները պետք է իշխանափոխությունը դարձնեն անշրջելի, իսկ Հայաստանը՝ կանխատեսելի և կառավարելի»,-նշեց նա:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան