Սուրեն Պապիկյանը բացառում է ընտրությունների ժամանակ մարզպետների կողմից «ձայներ ապահովելը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է, որ հետայսու մարզպետները ընտրությունների ժամանակ «ձայներ ապահովելու» գործառույթ չեն կատարելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ մարզպետն ունի օրենքի գերակայություն ապահովելու դերակատարում և չպետք է որևէ կերպ ներգրավված լինի ընտրական գործընթացում:

Անդրադառնալով նոր նշանակումներին՝ Սուրեն Պապիկյանն ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ևս կլինեն մարզպետներ, բայց այս պահին չցանկացավ անուններ վկայակոչել: «ԲՀԿ-ից մարզպետներ կլինեն, առաջիկայում կհստակեցվի, թե որ մարզերում»,-ասաց նախարարը: Պատասխանելով հարցին, թե ըստ ինչ արժանիքների են ընտրվել վեց մարզերի մարզպետները՝ նախարարը ասաց. «Հիմքում դրել ենք այդ մարդկանց՝ այսօրվա նոր Հայաստանի տեսլականին համապատասխանությունը, իրենց անցած քաղաքական ճանապարհը, կրթական ու մյուս արժանիքները»: Հետո ավելի մանրամասնեց, որ նորանշանակ մարզպետները չեն կարող ներկայացնել քրեաօլիգարխիան, զբաղվել գործարարությամբ: «Պաշտոնյան այսուհետ պետք է իմանա, որ իր դերակատարումն օրենքով սահմանված կարգով իր պարտավությունները կատարելն է»,-հավելեց նախարարը:

Հարց հնչեցվեց, որ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը գործարար շրջանակից է, որին ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ այդ մասին ինքը տեղեկություն չունի:

ՀՀ կառավարության հունիսի 1-ի օրակարգում են Արամայիս Գրիգորյանի՝ Արարատի, Կարապետ Գուլոյանի՝ Կոտայքի, Հարություն Սարգսյանի՝ Վայոց ձորի, Հովիկ Աբովյանի՝ Տավուշի, Արթուր Նալբանդյանի՝ Լոռու, Կարեն Բոթոյանի՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից ազատվելու մասին դիմումները:

Աշոտ Սիմոնյանն էլ կնշանակվի Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ պաշտոնում: Նրանցից երկուսը՝ Աշոտ Սիմոնյանն ու իշխան Սաղաթելյանը ներկայացնում են Հայ Հեղափոխական Դաշնակցությունը:

Հայերեն

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան